NEWSARM

Մասնագիտական խորհրդատվության տրամադրում ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերներին

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում Շվեյցարիայից ժամանած պանրագործ-խորհրդատու Հանս Կնուսելը hոկտեմբերի 25-26-ը այցելեց ծրագրի գործընկեր կաթ վերամշակող «Լոռվա Կաթ» և «Վիվա Կաթ» ընկերություններ։

Խորհրդատվությունների ընթացքում փորձագետը մանրամասն անդրադարձավ արտադրական գործընթացում օգտագործվող նյութերի, գործիքների, պանրի աղադրման ու հասունացման փուլերի վերաբերյալ ընկերությունների ներկայացուցիչների հարցերին ու բարձրացրած խնդիրներին։

Փորձագետի ու ծրագրի գործընկերների միջև հետագա կապ պահպանելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: