NEWSARM

Կազմակերպվեց «Գործատուի բրենդինգ» թեմայով դասընթաց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսումնական հաստատությունների տնօրենների համար

Դեկտեմբերի 19-20-ին  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց  ծրագրի գործընկեր մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հերթական հանդիպումը:

Հանդիպման ընթացքում անցկացվեց դասընթաց՝ «Գործատուի բրենդինգ» թեմայով, որի նպատակն էր ներկայացնել բրենդինգի կարևորությունը դուալ ուսուցման խթանման գործում և աջակցել մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի գործընկերների հեղինակության և գրավչության բարձրացմանը։

Երկօրյա աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց քոլեջ-գործատու համատեղ իրականացվելիք առաջիկա գործողությունները՝ հանուն դուալ ուսուցման հաջող ներդրման։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: