NEWSARM

Այց հանրակրթական դպրոց՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

Ս.թ․ հունվարի 18-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման այց՝ Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց։

Այցն անցկացվեց ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր՝ ՀԱԱՀ-ի Ա.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ։ Դասնթացի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրն ու դուալ համակարգով ներդրվող մասնագիտությունները։  ՀԱԱՀ-ի գյուղատնտեսական քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Սարոյանը և այգեգործության մասնագետ դոցենտ Էթերի Ստեփանյանը ներկայացրեցին  քոլեջի հնարավորությունները, դուալ ուսուցմամբ իրականացվող մասնագիտությունները, այդ կրթական ձևի առավելությունները և Հայաստանում այգեգործության զարգացման միտումները։

Հանդիպմանը ներկա էին 40-ից ավել աշակերտ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտությունների ուսուցման տևողության վերաբերյալ։