ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների երկխոսության հարթակ
2017թ. հոկտեմբերին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում ստեղծել է երկխոսության/քննարկումների հարթակ` միավորելով ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպություններին և այն շահագրգիռ կառույցներին, որոնք նպաստում են Հայաստանում ՄԿՈՒ համակարգի զարգացմանը:
Ծրագիրն իրականացվում է շվեյցարական գործընկերներ HEKS/EPER (Շվեյցարիայի եկեղեցու օգնության) և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL) կազմակերպությունների հետ համատեղ:
Երկխոսության/քննարկումների հարթակի հիմնական նպատակն է ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետ համակարգումը, փորձի ու տեղեկատվության փոխանակումը և ծրագրի արդյունքների տարածումը: 2017-2020 թթ. ընթացքում տեղի են ունեցել հարթակի ընդհանուր թվով չորս հանդիպումները, որոնց մասնակցություն են ունեցել ոլորտում գործող ավելի քան 20 կազմակերպություններ և շահագրգիռ կառույցներ:
Պարբերական հանդիպումների կազմակերպման շնորհիվ հարթակը հնարավորություն է ընձեռել դոնոր կազմակերպություններին և շահագրգիռ կառույցներին առավել մանրամասն ծանոթանալու ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ապահովելով երկխոսության և հետադարձ կապի պահպանումը: