ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Նախագծման աշխատանքների ծառայության ընտրության նպատակով հայտարարված մրցույթի մասնակիցները կընտրվեն ներկայացված առաջարկների հիման վրա` համաձայն ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացվող մրցույթների անցկացման կարգի։ Առաջարկները կգնահատվեն մրցույթային հանձնաժողովի կողմից՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Անհրաժեշտության դեպքում կպահանջվեն լրացուցիչ պարզաբանումներ։ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ/ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Սույն մրցույթին մասնակցել ցանկացող իրավաբանական անձիք պետք է ներկայացնենLSDP-2020/032 ծածկագրով մրցույթին մասնակցելու հայտ, որը պետք է կազմված լինի հետեւյալ փաստաթղթերից.
• Մրցույթի մասնակցության հարյտ
• Գնային առաջարկ
• Պետ.ռեգիստրի վկայականի պատճեն
• ՀՎՀՀ պատճեն
• օրենքով տվյալ գործունեությունը կարգավորող այլ օրենսդրական ու
նորմատիվ փաստաթղթեր
Ծառայությունների արժեքը չպետք է ներառի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)
Փաստաթղթերը պետք է դրված լինեն.
• փակ ծրարում,
• լինեն կնքված
Ծրարների վրա պետք է նշված լինի.
• ուղարկողի (մասնակցի), հասցեն եւ անվանումը,
• ստացողի (ՌԶԳ-ի) հասցեն եւ անվանումը,
• մրցույթի ծածկագիրը,
Ծրարները պետք է ուղարկվեն հետեւյալ հասցեով.
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ գլխամասային գրասենյակ, ք.Երեւան,
Այգեստան 5-րդ փողոց, 3/1 տուն թղթային տարբերակով, կամ n.aleqsanyan@sdaoffice.com
Էլ.փոստին ողարկելու միջոցով մինչեւ 22 .04.2020թ-ին ժամը 15:00-ը:
Ֆինանսների եւ ադմինիստրատիվ բաժնի ղեկավար Նաիրա Ալեքսանյան
հեռ. 091-52-36-79 n.aleqsanyan@sdaoffice.com
հեռ.(010 51 75 28,) Էլ. փոստ: sdaoffice@sdaoffice.com,
ՌԶԳ ՀԿ-ն իրեն իրավունք է վերապահում.
• ընդունել կամ մերժել որեւէ կամ բոլոր Հայտերը,
• չեղյալ համարել մրցութային գործընթացը,
• նախքան պայմանագրի շնորհումը մերժել Հայտը/երը` առանց որեւէ
պարտավորության ենթարկելու տվյալ Հայտատուին/ներին եւ առանց
բացատրություններ տալու ՌԶԳ ՀԿ-ի գործողությունների հիմքերի վերաբերյալ: