«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրը իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:
Պիլոտային ծրագիրը աջակցում է գործազուրկ կանանց և երիտասարդներին, ինչպես նաև խոցելի խմբերի այլ ներկայացուցիչներին բարելավելու իրենց (ինքնա)զբաղվածությունը (եկամտաբեր և աշխատանքի հնարավորություններ ընձեռող)՝ բարձրացնելով հմտություններ և գիտելիք մատուցող պետական և մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների և գործատուների կարողությունները և մոտիվացիան՝ համագործակցելու, մշակելու և առաջարկելու տուրիզմի/ հյուրընկալության և գյուղատնտեսության/ագրոբիզնեսի ոլորտներում բարելավված և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ֆորմալ և ոչ-ֆորմալ դասընթացներ: Պիլոտային ծրագիրն ունի երկու գերակա խնդիր. ա) հմտությունների զարգացում, որն ուղղված է ունենալու աշխատաշուկայի և ապագայի կարիքներին համապատասխան դասընթացների մատուցման բարելավված համակարգ, բ) զբաղվածություն կամ աշխատաշուկայի հասանելիություն, որն ուղղված է նպաստելու գործող համակարգերի և ծառայությունների զարգացմանը՝ համատեղելով շահագրգիռ կողմերի հմտությունները և զբաղվածության կամ եկամտաբեր աշխատանքի առկա հնարավորությունները:
Կիրառելով Շուկայական համակարգերի զարգացման (MSD) մոտեցումը` պիլոտային ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու գործատուների, ՄԿՈՒ հաստատությունների, ոչ-ֆորմալ դասընթացներ/կարիերայի կողմնորոշման ծառայություններ մատուցողների և աշխատանք փնտրողների (մասնավորապես երիտասարդներ և կանայք) միջև գործընկերությունը: Շուկայի տարբեր դերակատարների միջև սերտ համագործակցությունը և արդյունավետ գործող հմտությունների զարգացման համակարգը ընդհանուր առմամբ կօգնեն նվազեցնել գործազրկությունը և ստեղծել ավելի բազմազան հնարավորություններ գործազուրկ երիտասարդների և կանանց համար: