Մեր մասին

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: ՌԶԳ-ն գործում է որպես զարգացման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություն, ինչպես նաև որպես գործարար խորհրդատվական ծառայություններ տրամադրող կազմակերպություն: Կազմակերպությունը իրˋ«Երեք ար ստրատեգիա» խորհրդատվական թևի միջոցով, տրամադրում է զարգացման ռազմավարությունների մասնագիտական խորհրդատվություն, նախագծերի և իրագործելիության գնահատում, դասընթացներ, մարքեթինգային և բիզնես պլանավորում, շուկայի ուսումնասիրություն և այլն: ՀԿ գործունեության այս 2 հիմանական ուղղություններըˋ որպես ծրագրեր իրականացնող և մասնավոր հատվածի խորհրդատու, ՌԶԳ-ին հնարավորություն են տալիս համախմբելու տարբեր խմբերի շահերը (ֆերմերներ, կառավարություն, մասնավոր բիզնես և այլն)ˋ մշակելու և գործնականորեն իրականացնելու նորարարական մոդելներ` անասնապահության, գյուղատնտեսության, համայնքային/տարածքային և բիզնեսին աջակցող ենթակառուցվածքներում: