NEWSARM

Վայոց ձորի մարզի ք. Վայքում բացվեց անասնաբուժական կետ

Սույն թվականի հուլիսի 8-ին, «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի   կողմից՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ Վայոց ձորի մարզի ք. Վայքում բացվեց անասնաբուժական կետ:

Անասնաբուժական կետի առկայությունը կնպաստի անասնաբուժական և կենդանիների արհեստական սերմնավորման ծառայությունների բարելավմանն ու այդ ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը Վայոց Ձորի մարզի ֆերմերների համար:

Անասնաբուժական կետի տարածքում կգործի նաև անասնաբուժական դեղատուն, մանր կենդանիների կլինիկա, ֆերմերներին հասանելի կլինի մասնագիտական խորհրդատվությունն անասնաբուծության վերաբերյալ: Նորաբաց անասնաբուժական կետը հագեցված է արդի բուժգործիքներով և դեղորայքով և սպասարկելու է Վայոց ձորի 14-ից ավել բնակավայր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *