Marz Projects

Ոչխարի խուզ

Արդեն ավանդական դարձած Ոչխարների Խուզման Փառատոնը Հայաստանում անցկացվում է 2014 թվականից «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպության կողմից: Փառատոնի հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի, Սյունիքի, մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: 2019 թվականին Փառատոնը ընդլայնեց աշխարհագրությունը, ներառելով մասնակիցներ նաև Տավուշի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերից:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն առաջին իսկ տարիներից ներգրավված է եղել փառատոնի կայացման գործում, իսկ 2017-ին ստանձնել է փառատոնի կազմակերպումն ու անցկացումը «Սյունիքի Անասնաշուկայի» տարածքում:

Յուրաքանչյուր տարի փառատոնը ներառում է ոչխարների խուզման մրցույթ, խաղեր, կենդանի երաժշտություն և պարեր, ինչպես նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ Վայոց Ձորի, Սյունիքի,  Տավուշի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի տեղական արտադրողները ներկայացնում են իրենց արտադրանքը` տնական սննդամթերք, խմիչքներ, ձեռագործ հուշանվերներ:

Համաձայն ավանդույթի, լավագույն խուզողները մասնակցում են մրցույթին: Փառատոնում ներառում է նաև մշակութային և փորձի փոխանակման բաղադրիչ, որի նպատակով անցկացվում է վարպետության դաս արտասահմանից  ժամանած պրոֆեսիոնալ խուզողի կողմից: Վարպետության դասի ընթացքում տեղացի ֆերմերներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ ոչխարների խուզման այլ տարածաշրջանների ավանդույթներին և փորձի փոխանակում իրականացնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *