NEWSARM

«Մասնագիտությունների օր» խորագրով մասնագիտական կողմնորոշման միջոցառում Ստեփանավանուն և Գորիսում

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում ս.թ. հուլիսի 29-31-ը և օգոստոսի 5-7-ը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր» խորագրով մասնագիտական կողմնորոշման միջոցառում, որը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցած Լոռու և Սյունիքի մարզերի 12 դպրոցներից 94 աշակերտները այցելեցին քոլեջներ, որտեղ հմուտ մասնագետների կողմից տեղեկություններ ստացան Անասնաբուժություն ու Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունների վերաբերյալ, ներկա գտնվեցին լաբորատորիաներում իրականացված փորձերին, այցելեցին  համապատասխան գործատուների՝ տեղում ծանոթանալով աշխատանքային պրոցեսներին: Բոլոր մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ Անասնաբուժություն  ու Կաթի  և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունների վերաբերյալ:

Միջոցառման նպատակն էր իրազեկել մարզի դպրոցականներին, նրանց ծնողներին և մանկավարժներին, երիտասարդներին Անասնաբուժություն ու Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունների մասին, բացահայտել մասնագիտական կրթություն ստանալու և հետագա զբաղվածության հնարավորությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *