NEWSARM

Կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով աշխատանքային հանդիպում-քննարկում

2020թ. հուլիսի 6-7-ը «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում «Երեք Ար Ստրատեգիա» բիզնես-խորհրդատվական ՍՊԸ-ի կողմից անցկացվեց «Կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով աշխատանքային հանդիպում-քննարկում: Նշյալ ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) կողմից` Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ:

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ հանդիպում-քննարկմանն անցանց միացել են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի 6 ներկայացուցիչներ, իսկ մյուս կրթական հաստատությունների ներկայացուցիչները` թվով 22 հոգի, միացել են առցանց՝ Zoom տեսակապի միջոցով:

Հանդիպում-քննարկման ընթացքում պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները:

Երկօրյա աշխատանքային հանդիպում-քննարկումը նպատակուղղված էր ներկայացնելու մասնագիտական կրթության որակի բարձրացման ու փորձի ավելացման հիմնական հնարավորություններն ու խոչընդոտները, գործնական պարապմունքների անցկացման արդյունավետության բարձրացման ուղղությունները և տեղական մակարդակում առաջ քաշելու լուծումներ նշված խնդիրների վերաբերյալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *