ProjectPortfolioARM

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»

 

Այս ծրագիրը «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» լայնածավալ ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որն իրականացվում է  «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի և ֆինանսավորվում «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության»(ՇԶՀԳ) կողմից: Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով նախկին ծրագրով ստացած արդյունքները, ձեռքբերումներն ու քաղած դասերը:

Ծրագրի նպատակը ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված տղամարդ և կին ֆերմերների եկամուտների աճի և տնտեսական հնարավորությունների ընդլայնումն է: Այն ընդգրկում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 100 գյուղական համայնք` շուրջ 60,000 բնակչությամբ կամ 14,000 տնտեսությամբ:

Ծրագրի հիմնական նպատակներն ենˋ

– Կին և տղամարդ ֆերմերների համար առավել արդյունավետ գործող կաթի և մսի շուկաների հասանելիության բարելավում` հուսալի շուկայական մեխանիզմների զարգացման և շուկայի մասնակիցների միջև վստահելի կապերի ձևավորման շնորհիվ:

– Կին և տղամարդ ֆերմերների` ֆերմերային տնտեսության վարման նոր մոտեցումներ և մեթոդներ կիրառելու կարողությունների բարելավում` ամրապնդելով և զարգացնելով մսի և կաթի արժեշղթայի մասնակիցների`անասնապահության մեջ ներգրավված կին և տղամարդ ֆերմերներին խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ տրամադրելու կարողությունները, ինչպես նաև իրականացնելով ֆերմերային տնտեսությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված առանձին խորհրդատվական միջոցառումներ (ուսուցում, փորձի փոխանակում, անհատական խորհրդատվություն և այլն):

– Կին և տղամարդ ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և աջակցող ծառայությունների (ինչպիսիք են` անասնաբուժական ծառայությունները, կենդանիների արհեստական սերմնավորումը և կենդանիների ցեղատեսակի բարելավումը, գյուղատնտեսական պարագաների և ծառայությունների մատակարարումը և այլն) հասանելիության բարելավում` սահմանափակ ներդրումային նախաձեռնությունների, մատակարարների կարողությունների զարգացման, համապատասխան պետական կառույցների հետ երկխոսության հաստատման շնորհիվ:

– Տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացում` աջակցելու գյուղերի տնտեսական աճին և մասնավորապես` անասնապահության ոլորտի զարգացմանը` համայնքային և մարզային իշխանությունների կարողությունների հզորացման միջոցով, այն է` առավել արդյունավետ կատարել իրենց գործառույթները, արձագանքել անասնապահության ոլորտում ֆերմերների կարիքներին, երկխոսություն հաստատել ազգային մակարդակով գործող պետական կառույցների հետ:

Ծրագրի շրջանակներում կիրառվում է «Շուկաներ Աղքատների Համար» (M4P) մոտեցումը, որն ուղղված է նպաստելու անասնապահության ոլորտում տևական և կայուն փոփոխությունների ամրապնդմանը` տարածաշրջանում բնակչության եկամուտների աճի և աղքատության կրճատման նպատակով:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *