Marz Projects

Սյունիքի անասնաշուկա/ Դը Ռանչ

Սյունիքի անասնաշուկան հիմնադրվել է 2015 թվականին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում: 2021 թվականին Սյունիքի անասնաշուկան վերափոխվեց սոցիալական ձեռնարկության «Դը Ռանչ» ՍՊԸ-ի։

Հետևելով իր սոցիալական առաքելությանը, «Դը Ռանչ» ՍՊԸ-ն բացի սպանդանոցային մորթի իրականացումից, բարձրորակ անասնաբուժական ծառայություններ մատուցելուց և կենդանիների առևտրին ու փոխարինմանը աջակցելուց իրականացնում է նաև գիտելիքների և փորձի փոխանակում` անասնապահությանն առնչվող մասնագիտական վերապատրաստումների միջոցով։

Բացի իր հիմնական նպատակից՝ խոշոր եղջերավոր կենդանիների առևտուրը խթանելու և գնորդների ու վաճառողների միջև արդյունավետ երկխոսություն ստեղծելու, այն նաև հիանալի վայր է տեղացի և օտարերկրյա այցելուների համար՝ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու տեսանկյունից:

2017 թվականից ի վեր «Դը Ռանչ»-ում անցկացվում է Ոչխարների խուզման փառատոնը, որը զբոսաշրջիկների համար յուրահատուկ միջավայր է, իսկ մոտակա գյուղերի ֆերմերների համար իրենց արտադրանքը վաճառելու հիանալի հնարավորություն։

2018 թվականից սկսած «Դը Ռանչ»-ը ողջունում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի գյուղատնտեսական մասնագիտությունների գծով ուսանողներին՝ «Դը Ռանչ»-ում գործնական ուսուցումն անցնելու հնարավորություն տրամադրելով՝ բացառիկ հնարավորություն պրոֆեսիոնալ անասնաբույժի ղեկավարությամբ իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար:

«Դը Ռանչ»-ը մասնագիտական վերապատրաստումներ և սեմինարներ է կազմակերպում Հայաստանի բոլոր մարզերի ֆերմերների և անասնաբույժների համար՝ հարստացնելու իրենց փորձն ու գիտելիքները անասնակերի արտադրության, կենդանիների ցեղային հատկանիշների բարելավման, կենդանիների առողջության և խնամքի, թռչնաբուծական և անասնաբուծական ֆերմայի կառավարման վերաբերյալ։

www.animalmarket.am կայքը ֆերմերների համար հանդիսանում է տեղեկատվության աղբյուր, որտեղ ֆերմերները կարող են գտնել տեղեկատվություն անասնապահության մեջ կիրառվող առաջադեմ մեթոդների և պրակտիկայի վերաբերյալ:

«Դը Ռանչ»-ի տարածքում գործում է նաև հանրային սննդի սրահ, որը կոչված է խթանելու տեղական արտադրողներին՝ վերջիններից ձեռք բերված հումքով տեղական ավանդույթների և սովորույթների համապատասխան պատրաստված ազգային արագ սննդի մատակարարման միջոցով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *