InitiativesARM

Գյուղատնտեսական դաշինք

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպությունը 2011 թվականից հանդիսանում է Գյուղատնտեսական դաշինքի ակտիվ անդամ:

Գյուղատնտեսական դաշինքը (Դաշինք) հիմնադրվել է 2011 թվականին` որպես շահագրգիռ կազմակերպթյունների կողմից կամավորության սկզբունքով ձևավորված ազգային բաց հարթակ, որը նպատակ ունի գյուատնտեսության ոլորտում ձևավորել համատեղ գործընկերություն, հանդես գալ նախաձեռնություներով և աշխատանք իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Դաշինքը միավորում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 20  միջազգային և տեղական կազմակերպություններ:

Դաշինքի անդամ կազմակերպությունները, 2011 թ.-ին ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, համաձայնության եկան հետևյալի շուրջ՝

  • Գտնել գործուն մեխանիզմներ և համատեղել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված մարդկային ու ֆինանսական ռեսուրսները:
  • Կազմակերպել համատեղ լոբբինգ և շահերի պաշտպանություն երկրի գյուղատնտեսական քաղաքականության մշակման գործում:
  • Իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում:

Այս տարիների ընթացքում Դաշինքն աշխատել է բարելավել ոլորտում առկա մի շարք խնդիրներ, աշխատանք կատարելով մասնավորապես հետևյալ ուղղություններում` գյուղատնտեսական վարկերի հասանելիություն, գյուղկոոպերատիվներին ուղղված օրենսդրական փոփոխթյուններ, գյուղատնտեսական ապահովագրության ներդրման անհրաժեշտություն, պարենային անվտանգություն, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրերի և նախագծերի գենդերային ուղղորդում, պարենային անվտագության հարցեր:

agrialliance.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով