InitiativesARM

ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն առավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ

ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հիմնադրվել է 2018 թվականին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Երկրորդ Ծրագրի համագործակցության արդյունքում:

Հարթակի ստեղծման համար հիմք հանդիսացան Հայաստանում բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի միջև արդյունավետ համագործակցության խթանման, տեղեկատվության փոխանակման և ծրագրային գործողությունների համակարգման անհրաժեշտությունը:

2018 թվականից ի վեր Հարթակն ընդլայնել է իր կազմը և այժմ Հարթակի աշխատանքներին են մասնակցում 10-ից  ավել կազմակերպություններ, կառույցներ, ծրագրեր և պետական կառավարման մարմիններ, որոնք նպատակ են հետապնդում համատեղ ապահովել անասնապահության ոլորտում իրականացվող ծրագրերի և ներդրումների կենսունակությունը, ընդլայնել համայնքների տնտեսական հնարավորությունները և նպաստել անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների անասնաբուծական արտադրանքից ստացվող եկամուտների աճին:

ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հիմնական նպատակներն են՝

  • Ծրագրային գործողությունների համակարգում՝ տեղեկատվության ու փորձի փոխանակում, աշխատանքների պլանավորում
  • Հնարավոր համագործակցային ոլորտների բացահայտում
  • Համատեղ ծրագրերի, ծրագրային գործողությունների իրականացում
  • Աջակցություն՝ բնական կերհանդակների կայուն օգտագործմանն ու կառավարմանն ուղղված, համապատասխան պետական քաղաքականության ու օրենսդրության մշակմանը և կատարելագործմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով