Uncategorized

ԱՆԱՍՆԱՇՈՒԿԱ

Սյունիքի Անասնաշուկան հիմնվել է 2015թ. Ռազմավարական Զարգացման Գործակալություն ՀԿ-ի կողմից՝ «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից:

Նախաձեռնության նպատակն է խթանել խոշոր եղջերավոր կենդանիների առևտուրը հիմնված անասնաշուկայում, ինչը թույլ կտա գնորդներին և վաճառողներին/ֆերմերներին բերել մեկ, միասնական կազմակերպված շուկա և բարենպաստ պայմաններ ստեղծել կողմերի համար՝ իրականացնելու կենդանիների առքուվաճառքի գործարքներ:

Անասնաշուկան Սյունիքի, Վայոց Ձորի և ՀՀ այլ տարածաշրջանների ֆերմերներին և կազմակերպություններին տրամադրում է կենդանիների առևտրային գործարքներ իրականացնելու լայն հնարավորություններ: Շուկայի մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են գործարկելով ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական առևտրային մոտեցումների միջոցով: Գնորդների և վաճառողների միջև կապերը համակարգելու նպատակով կիրառվում է Պայմանագրային անասնաբուծություն, որով կարգավորվում են ապրանքների որակական և քանակական հատկանիշները:

Անասնապահ ֆերմերների/վաճառողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով անասնաշուկայում մատուցվում են կենդանիների բեռնաթափման և անասնաբուժական զննման ծառայություններ, ինչպես նաև հասանելի են կենդանիների պահպանման, ցուցադրման, կերակրման և կթի համար տարածքներ, բացօթյա և փակ անասնագոմեր՝ կենդանիների գիշերակացն ապահովելու համար:

Անասնաշուկայում գործում է վարչական/գործարար բաժին, որը շուկյաի մասնակիցների համար իրականացնում է թղթաբանական, գրասենյակային և գործարար աջակցություն, տեղեկատվական խորհրդատվություն, ինչպիսիք են մասնագիտացված դասընթացները, սեմինարները, համաժողովները և այլն, ինչպես նաև մարքեթինգային ծառայություններ՝ ներառյալ “նոր ծառայությունների/ապրանքների” մշակում և խթանում, (օր.՝ “Պայմանագրային անասնաբուծության մոդելը”), բազմապիսի պարբերական մրցույթների կազմակերպում` առաջադրելով “Լավագույն ֆերմեր”, “Լավագույն կենդանու սեփականատեր” և այլ անվանակարգեր:

Անասնաշուկայի տարածքում գործում է անասնաբուժական դեղանյութերի վաճառակետ/ցուցասրահ, որն առաջարկում է անասնաբուժական դեղանյութերի լայն տեսականի, գործիքներ և սարքավորումներ, ինչպես նաև աջակցող ծառայությունների ցանկ՝ տեղական անասնաբույժերի, ֆերմերների և այլ շահագրգիռ խմբերի համար:

Բացի կենդանիների առքուվաճառքից ագրովաճառակետ/ցուցասրահում հասանելի են նաև կենդանիների խնամքի և բուծման համար նախատեսված պարագաներ, գյուղատնտեսական մեքենա-սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև սերմեր, պարարտանյութեր, և այլն:

Անասնաշուկայի տարածքում գործում է նաև հանրային սննդի սրահ, որը կոչված է խթանելու տեղական արտադրողներին՝ վերջիններից ձեռք բերված հումքով տեղական ավանդույթների և սովորույթների համապատասխան պատրաստված ազգային արագ սննդի մատակարարման միջոցով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով