Սյունիքի մոտ 100 դպրոցականներ ծանոթացան անասնաբուժություն և կաթի տեխնոլոգիա մասնագիտություններին

Սույն թվականի մայիսի 11-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ մասնագիտությունների կողմնորոշման օր: Միջոցառումը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն իր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի Եկեղեցու Օգնություն (HEKS/EPER) կազմակերպության և Կիրառական Գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի հետ համատեղ:

Միջոցառման հիմնական նպատակն էր մարզի դպրոցականներին, նրանց ծնողներին և մանկավարժներին իրազեկել «Անասնաբուժություն» և «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների մասին, ներկայացնել Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում և Հայաստանի Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղում մասնագիտական կրթություն ստանալու և հետագա զբաղվածության հնարավորությունները: Միջոցառմանը ներկա էին Գորիսի և Սիսիանի համայնքների դպրոցների մոտ 100 աշակերտներ:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց մասնակցել բաց դասախոսության, որն իրականացրեցին Երևանից հրավիրված անասնաբուժության և կաթի տեխնոլոգիայի մասնագետները: Դպրոցականները հնարավորություն ստացան նաև այցելել կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ, Սյունիքի անասնաշուկան և Գորիսի անասնաբուժասանիտարիայի լաբորատորիան:

ԵՄ աջակցության շնորհիվ ներգնա զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ այցելեցին Սյունիք

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն երկու օր տևողությամբ ուղևորություն էր կազմակերպել ներգնա տուրիզմի ոլորտում ներգրավված տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների համար: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ), «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ և այլ գործընկերների կողմից համատեղ և  ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական Միության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից:

Ծանոթագրական ուղևորության ընթացքում տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ այցելեցին Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում և շրջակա գյուղական համայնքներում զբոսաշրջային ոլորտում ներգրավված և ծրագրի շահառու փոքր և միջին ձեռնարկատերերի, որոնց թվում էին հյուրանոցներ, հյուրատներ և զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող այլ ձեռնարկություններ: Զբոսաշրջության բարձր զբաղվածության սեզոնին ընդառաջ մասնակիցները հնարավորություն ստացան ձեռք բերել նոր գործընկերներ, տեղեկանալ ծրագրի շահառու մի շարք ՓՄՁ-ների  կողմից մատուցվող ծառայություններին, համտեսել տեղի ֆերմերային տնտեսությունների կողմից պարաստված ուտեստներ և խմիչքներ: Այցի ընթացքում զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները ծրագրի շահառուների ու ՌԶԳ խորհրդատուների հետ կիսվեցին փորձով և գաղափարներով, քննարկեցին, թե ինչպես կարելի է բարելավել հյուրընկալության ոլորտում ներգրավված ՓՄՁ-ների գործունեությունը, բարձրացնել այցելությունների թիվը, ինչպիսի միջոցառումներ` տոնավաճառներ, ցուցահանդեսներ, և այլ նախաձեռնություններ կարող են ապահովել զբոսաշրջային հոսք դեպի այս սահմանային մարզ` դրանով իսկ նպաստելով տեղական ՓՄՁ-ների և ընդհանուր տնտեսության զարգացմանը: Հանդիպման ավարտին մասնակիցներն ու կազմակերպիչները գոհունակություն հայտնեցին այցի արդյունքներից, ինչպես նաև հույս հայտնեցին ընդլայնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Պատվիրակության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել աշխատատեղերի կայուն հնարավորություններ Հայաստանի Լոռվա, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ) կողմից`«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ, «Արմավիր Զարգացման Կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ, «Սպիտակ-Ֆերմեր» (ՍՖ) ՀԿ, և «ՍՅՈՒՆ Խորհրդատվական-կրթական» (Սյուն) ՀԿ հետ համատեղ:

Գյուղատնտեսական քոլեջների մասնագետները ծանոթացան «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ուսումնական ծրագրի համար մշակված ուսումնառության

Ս.թ. ապրիլի 16-17-ին Աղվերանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի հիմնական նպատակն էր միջին մասնագիտական կրթության «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտություն դասավանդող գյուղատնտեսական քոլեջներին ներկայացնել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնառության նյութերը: Հանդիպումը կազմակերպվել էր  «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն` համագործակցելով Շվեյցարիայի Եկեղեցու Օգնություն (HEKS/EPER) կազմակերպության և Կիրառական Գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության (ԿԳՆ), Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսկան քոլեջի, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի դասախոսներ և տնօրեններ: Հանդիպման սկզբում փորձագետը մասնակիցներին ներկայացրեց «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ուսումնական ծրագրի համաձայն մշակված ուսումնառության նյութերը, որոնք ներառում են 20 ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլ, ինչպես նաև դրանց մշակման ընթացքում օգտագործված մեթոդաբանությունը, մոտեցումն ու գրականությունը: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև խմբային աշխատանքների միջոցով ծանոթանալ մոդուլներին և դրանց վերաբերյալ հայտնել իրենց կարծիքներն ու անել առաջարկություններ:

 

«Միշա Հացաբուլկեղեն» -ը ԵՄ աջակցությամբ գրանցում է շրջանառության 40% աճ

 

Ավելի քան 15 տարի Մկրտիչ Բաբայանի արտադրած հացաբուլկեղենը հանդիսանում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մի քանի տասնյակ հացի արտադրամասերից մեկը: Երբ ժամանակն էր, որ Մկրտիչը թոշակի անցնի, նրա որդի Կարենը որոշեց հետևել իր հայրիկի գործին: Նոր սերունդը պատրաստ էր ընտանեկան բիզնեսում զարգացնելու նոր մոտեցումներ: Երբ հնարավորությունը ստեղծվեց դառնալ «Մարզային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շահառու, որը համատեղ իրականացրել են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն` ի թիվս այլ անդամների, և համաֆինանսավորվել Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, Կարենը սիրով շտապեց ստանալ ՌԶԳ թիմի անդամների կողմից տրամադրված խորհրդատվություններ և գործնական գիտելիքներ և հմտություններ օգտագործել իր գործունեությունը զարգացնելու համար:

ՌԶԳ-ից ստացված խորհրդատվական և շուկայի հասանելիության ծառայության փաթեթի (MASP) աջակցության շրջանակներում մշակվել է «Միշա Հացաբուլկեղեն» ապրանքանիշը, որը ներառել է լոգոյի մշակում և արտաքին գովազդի տեղադրում: Սեփականատերը նաև որոշեց շուկայավարման ներդրումներ կատարել նոր ապրանքանիշերի համար փաթեթավորման, գովազդի ստեղծման և սոցիալական հարթակների օգտագործման համար` ապրանքանիշը խթանելու համար: Առաքման ծառայությունը գործարկվեց բրենդավորվախ մեքենայով, որը հնարավորություն կտա «Միշա Հացաբուլկեղեն» -ը առանձնանալ մրցակիցներից: Դրան հաջորդեց հացամթերքի բազմազանեցված տեսականի մշակումը, որն այժմ առաջարկում է նաև ֆրանսիական բագետա և դիետիկ հաց: Բիզնեսով զբաղվելու նոր մոտեցումը հանգեցրեց 2018 թվականի առաջին եռամսյակի 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառության 40% աճի, ինչպես նաև լրացուցիչ աշխատողի վարձելու:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության բարձրացումը» նախագիծը համաֆինանսավորվում է Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից: Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն աշխատատեղեր ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը ՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակի ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ համատեղ:

ՌԶԳ առաջադրած երկու կին ֆերմերներ արժանացան «Գյուղմթերքի կին հերոս. 2018թ» ամենամյա մրցանակին

Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, Երևանում տեղի ունեցավ «Գյուղմթերքի կին հերոս. 2018թ» մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպվել էր Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ֆինանսավորված էր Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) կողմից: Մրցանակաբաշխության նպատակն է ընդգծել գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերը և ձեռքբերումները: Այն նաև փորձի փոխանակման կարևոր հարթակ է, հնարավորություն է ընձեռում կին ձեռնարկատերերին պատմել իրենց արտադրանքի, փորձի և ձեռքբերումների, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնց առնչվել են աշխատանքի ընթացքում: Արարողությունը համեմված էր Կոմիտասի թանգարան ինստիտուտ մասնակիցների շրջայցով, ծաղիկներով և լարային քառյակի ելույթով:

Ռազմավարական Զարգացման Գործակալությունը (ՌԶԳ), ունենալով գենդեռային հավասարությունը որպես իր` Հայաստանում գյուղատնտեսության և մասնավորապես անասնապահության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության կարևոր արժեքներից մեկը, պետական և տեղական կառավարման ու մի շարք այլ տեղական և միջազգային կառույցների հետ մեկտեղ ներկայացրեց իր առաջադրած թեկնածուներին: Մրցանակ ստացան Վայոց Ձորի մարզից ՌԶԳ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շահառու երկու կին ֆերմերներ` Լիդա Մկրտչյանն ու Թամարա Ենոքյանը, որոնք աչքի են ընկել անասնապահության և կաթի վերամշակման գործում: