Ճամբարակում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի առաջխաղացում» դասընթաց

Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիր շրջանակներում սեպտեմբերի 23-24-ին Հայաստանի պանրագործների միության հետ համատեղ Ճամբարակում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի առաջխաղացում» դասընթացը:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշվելու և ներկայանալու հմտություններ: Դասընթացն անդրադարձավ նաև պանրագործության ոլորտում առկա աշխատանքային հնարավորությունների և գործատուների կողմից ոլորտի մասնագետների նկատմամբ հմտությունների և կարողությունների պահանջարկին:

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները վերլուծական ինտերակտիվ մեթոդների միջոցովբացահայտեցին իրենց անձնային ուժեղ կողմերն ու ձեռքբերումները՝ դրանց հիման վրակառուցելով ինքնաներկայացման անհատական բանաձևեր: Դասընթացի շրջանակումներկայացվեցին նաև CV և ուղեկցող նամակ կազմելու արդի պահանջները, հաջողվածաշխատանքային հարցազրույցի որոշիչ նախապայմանները։ Աշխույժ քննարկումների, խմբայինաշխատանքի արդյունքում վերհանվեցին Ճամբարակում պանրագործության զարգացման հեռանկարները, հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ստեղծարարտարբերակներ առաջարկվեցին:

Դասընթացն ապահովելու է շարունակականություն. տարվա ընթացքում նմանատիպ դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանի այլ մարզերի տարբեր բնակավայրերում ևս։

Բերքի Տոն՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ և ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ 2021

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի աջակցությամբ վներջիններիս թիրախային համայնքների 7 շահառու կանայք Սեպտեմբերի 18-ին մասնակցեցին  Բերքի Տոնին՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ և ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ:

ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նրանք մշտապես ակտիվ մասնակցել են ֆերմերների կարողությունները բարելավող դասընթացների և փառատոնների: Ինչպես նաև մեծ մասը առաջին անգամը չէ, որ մասնակցում էին Բերքի Տոնին:

Մեղր, մուրաբաներ, լեռնային դեղաբույսերի և խոտաբույսերի փունջ, ձու, կաթնամթերք, լոբի, մասուր, թթուների և պանիրների տեսականի, թթու լավաշ, գաթա, գինի, օղի և այլն: Ահա տնական ու էկոլոգիապես մաքուր մթերքների այն ցանկը, որով կանայք մասնակցեցին այս տարվա փառատոնին:

Վաճառքից գոյացած եկամուտից բացի մասնակիցները շփումներով լի օր ունեցան, ինչպես նաև իրենց բնակավայրերն ու ապրանքները ավելի ճանաչելի ու հասանելի դարձրեցին սպառողների համար:

Գիտելիքը երիտասարդների բարեկեցության երաշխիքն է

31 -ամյա Հայկ Ավանեսյանը մեկն է այն երիտասարդ ֆերմերներից, ովքեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (ՇԶՀԳ) կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մասնակցել են դասընթացների, փորձի փոխանակման այցերի և ստացել անհատական ​​խորհրդատվություն անասնապահության, ֆերմայի կառավարման և բիզնեսի պլանավորման ոլորտում:

Հայկը կնոջ և ծնողների հետ ապրում է Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում: Նրա ընտանիքն ավելի քան 30 տարի զբաղվում է անասնապահությամբ, սակայն արդյունքները նրանց չէին գոհացնում. կաթի և մսի արտադրությունը բավական էր միայն ընտանիքի հիմնական կարիքները բավարարելու համար: Սակայն ավելի լավ վարձատրության համար Երևան կամ այլուր տեղափոխվելու փոխարեն Հայկը որոշեց մնալ գյուղում և անել հնարավորը՝ կայուն եկամուտ ստանալու համար: Հայկը սկսեց զարգացնել սեփական ֆերմա՝ հաշվի առնելով որ իրենց գյուղում առկա են անասնապահության հիմնական ծառայությունները՝  բարելավված ենթակառուցվածքներով արոտավայրեր, անասնաբուժական ծառայություններ և կաթի շուկա: Հայկը սկսեց ակտիվորեն մասնակցել ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացներին, ուսումնական ճամփորդություններին և այլ միջոցառումներին:

Անասնապահության արդյունավետ գործելակերպի մասին ձեռք բերված գիտելիքները թույլ տվեցին նրան սկսել անասնագոմի վերակառուցումը և ավելացնել կենդանիների թիվը: «Երբ ես վերակառուցում էի մեր անասնագոմը, նաև հաշվի էի առնում օդափոխության և լուսավորության պահանջները: Ես նույնիսկ փորձեցի սարքավորումներ կիրառել՝ ֆիզիկական աշխատանքը նվազեցնելու համար: Օրինակ, գոմաղբի հեռացումն այժմ կատարվում է ավտոմատացված տարբերակով, ինչը թույլ է տալիս ավելի արագ անել աշխատանքը և մաքուր պահել տարածքը : Ես գնել եմ նաև կթելու մեքենա և կիթը ևս ավտոմատ կերպով է կատարվում: Այս ամենը թույլ տվեց ինձ ժամանակ խնայել և ավելի շատ կենդանիներ պահել: Իրականում, մեծ աշխատանք ու ներդրումներ են պահանջվում կենդանիների համար իդեալական պայմաններ ապահովելու և կատարյալ անասնագոմ ստեղծելու համար: Բայց վերապատրաստումների ընթացքում ես հասկացա, որ նույնիսկ սահմանափակ ներդրումներով կարելի է ապահովել անասնապահության հիմնական պայմանները և ունենալ եկամտաբեր ֆերմա … »:

Սկսելուց ընդամենը մեկ տարի առաջ Հայկի ընտանիքն ուներ 8 խոշոր եղջերավոր անասուն, որոնցից միայն երկուսն էին կթու: Մեկտարի անց Հայկն ունի 22 խոշոր եղջերավոր անասուն, որից 13-ը `կթու: 2018 թվականի հունվարից նա վաճառել է մոտ 6000 լիտր կաթ «Սիս-Ալպ» ՍՊԸ-ին և 360 կգ միս. արդյունքում  նա ստացել է մոտ 2 մլն դրամի եկամուտ: Ըստ Հայկի, «Այս դասընթացների ընթացքում այլ երիտասարդ ֆերմերների հետ ձեռք բերված ընկերական կապերը դարձան շարժիչ ուժ: Միմյանց օգնելու ոգևորությունն ու պատրաստակամությունը համախմբեց մեզ. ժամանակ առ ժամանակ այցելում ենք հարևանությամբ գտնվող գյուղեր, ծանոթանում ֆերմերների հետ և տեղում յուրացնում նրանց փորձը, փոխանակվում գիտելիքներով, խորհրդատվություն ստանում և ձեռք բերված գիտելիքների օգտագործումը մեր տնտեսություններում: Ինքնավստահությունը, աշխատասիրությունը և ընտանիքի աջակցությունը հաջողության կարևոր նախադրյալներ են»:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար». հանդիպումներ Տավուշի և Լոռու համայնքների բնակիչների հետ

2021թ-ի սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում  Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել ծրագրի  թիրախ հանդիսացող Տավուշ և Լոռ մարզերում: Հանդիպումներին ներկա են եղել WWF-Հայաստանի և ՌԶԳ ՀԿ-ի ներկայացուցիչները, նախնական թիրախ ընտրված բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետերը և համայնքի բնակիչները:

Հանդիպումների նպատակն էր համայնքների բնակիչներին ներկայացնել և ընդհանուր քննարկումների միջոցով հաստատել նախնական հարցումների և հանիպումների արդյունքում թիրախ ընտրված արժեշղթաների (անասնապահության/կերարտադրության, տուրիզմի/հյուրընկալության և վայրի հավաքի) արդիականությունն ու կարևորությունը։ Քննարկվեցին նախանշված արժեշղթաների զարգացման խոչընդոտները և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկվող նախագծերն ու մեխանիզմները։ Հավաքված տեղեկատվությունը հիմք կծառայի ծրագրի մշակման համար։

Տեղի ունեցած հանդիպում-քննարկումների ընթացքում «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրել են «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրին, իրականացման նպատակներին ու  հնարավոր ուղղություններին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համայնքների բնական ռեսուրսների արդյունավետ և կայուն օգտագործման  և կառավարման մեխանիզմները: Ինչպես նաև ներկայացվեց բնական պաշարների և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական աճի հետ, համայնքների  զարգացմանը նպաստող հնարավոր ուղղությունները և ֆերմերների, գյուղական բիզնեսների և գյուղական բնակչության եկամուտները ավելացնելու հնարավորությունները և ներուժը:

Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ  հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը համարվում է «էկոլոգիական միջանցքների հիմնադրամ Կովկասի համար» (ECF)  տարածաշրջանային ընդլայնված ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KfW զարգացման բանկի կողմից:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար». հանդիպումներ Սյունիքի և Վայոց Ձորի համայնքների բնակիչների հետ

2021թ-ի սեպտեմբերի 9-10-ն ընկած ժամանակահատվածում  Բնության համաշխարհային  հիմնադրամիհայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական ԶարգացմանԳործակալություն» (SDA) ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման ևհամագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտներըշուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են կազմակերպվելծրագրի  թիրախ հանդիսացող Սյունիք և Վայոց Ձոր մարզերում: Հանդիպումներին ներկա են եղել WWF-Հայաստանի և ՌԶԳ ՀԿ-ի ներկայացուցիչները, նախնական թիրախ ընտրված բնակավայրերի վարչականղեկավարները, համայնքապետերը և համայնքի բնակիչները:

Հանդիպումների նպատակն էր համայնքների բնակիչներին ներկայացնել և ընդհանուր քննարկումների միջոցով հաստատել նախնական հարցումների և հանիպումների արդյունքում թիրախ ընտրված արժեշղթաների (անասնապահության/կերարտադրության, տուրիզմի/հյուրընկալության և վայրի հավաքի) արդիականությունն ու կարևորությունը։ Քննարկվեցին նախանշված արժեշղթաների զարգացման խոչընդոտները և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկվող նախագծերն ու մեխանիզմները։ Հավաքված տեղեկատվությունը հիմք կծառայի ծրագրի մշակման համար։

Տեղի ունեցած հանդիպում-քննարկումների ընթացքում «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿներկայացուցիչները ներկաներին ծանոթացրել են «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայիզարգացման համար» ծրագրին, իրականացման նպատակներին ու  հնարավոր ուղղություններին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համայնքների բնական ռեսուրսների արդյունավետ և կայունօգտագործման  և կառավարման մեխանիզմները: Ինչպես նաև ներկայացվեց բնական պաշարների ևկենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական աճի հետ, համայնքների զարգացմանը նպաստող հնարավոր ուղղությունները և ֆերմերների, գյուղական բիզնեսների և գյուղականբնակչության եկամուտները ավելացնելու հնարավորությունները և ներուժը:

Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ  հետ համատեղ իրականացվող ևՇվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը համարվում է«էկոլոգիական միջանցքների հիմնադրամ Կովկասի համար» (ECF)  տարածաշրջանային ընդլայնվածծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության ևզարգացման դաշնային նախարարության և KfW զարգացման բանկի կողմից: