«Կանանց տնտեսական հզորացում Գեղարքունիքի և Շիրակի մարզերում» ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ Հայատանի կողմից՝ «Կանաչ Արահետ» ՀԿ-ի և «Երեք Ար ստրատեգիա» ՍՊԸ գործընկերությամբ (2019-2021թթ): «Երեք Ար ստրատեգիա» ՍՊԸ-ն պատասխանատու էր ծրագրի ողջ ընթացքում բիզնես խորհրդատվության ու դասընթացների իրականացման համար:
Ծրագրի նպատակն էր հզորացնել գյուղաբնակ, հատկապես սոցիալապես անապահով և խոցելի խմբերի կանանց՝ նրանց շրջանում խրախուսելով համագործակցությունը և սոցիալական մոբիլիզացիան, հմտությունների, տնտեսական հնարավորությունների և համապատասխան տեղեկատվության կիրառումն ինքնազբաղված/զբաղված դառնալու և համայնքային որոշումների կայացմանը ներգրավվելու նպատակով:
Ծրագրի տնտեսական ուղղվածությունը պահանջում էր բազմաշերտ բիզնես խորհրդատվության տրամադրում, որն իրականացվել է ինչպես դասընթացների, այնպես էլ անհատական ու խմբային խորհրդատվությունների միջոցով՝ կրելով պարբերական բնույթ:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են.
• Կյանքի հմտությունների զարգացման դասընթացներ, որոնք ներառել են ինքնակենսագրականի կազմում, արդյունավետ հաղորդակցություն, կոնֆլիկտի կառավարում, համակարգչային գրագիտություն և այլ թեմաներ: Այս դասընթացներին մասնակցել է ավելի քան 150 կին: Դասընթացը նպաստել է կանանց` աշխատանքային հայտարարություններին ավելի ճկուն ու արագ արձագանքելու, նոր աշխատատեղեր և/կամ ավելի որակյալ աշխատանք գտնելու կարողությունների զարգացմանը:
• Բիզնես հմտությունների զարգացման դասընթացներ, որոնք ներառել են բիզնեսի կառավարում, արտադրության պլանավորում, մարքեթինգ, բրենդինգ, սոցիալական մեդիա մարքեթինգ, ֆինանսական վերլուծություն և այլ թեմաներ: Բիզնեսի պլանավորման դասընթացներին մասնակցել է ավելի քան 140 կին, որոնց մեծամասնությունը Ծրագրի ավարտին արձանագրել է եկամուտների աճ:
• Ծրագրի շահառու կանանց բիզնես խորհրդատվություն է տրամադրվել ծրագրի ամբողջ ընթացքում սպառման շուկաներում դիրքավորման, արժեքավոր առաջարկի ստեղծման, բրենդինգի ու փաթեթավորման, գնային քաղաքականության, ֆինանսական վերլուծության և այլ թեմաների վերաբերյալ:
«Կանանց տնտեսական հզորացում Գեղարքունիքի և Շիրակի մարզերում» ծրագիր
08
Sep