Մեր մասին

«3 ԱՐ Ստրատեգիա» բիզնես խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և մասնագիտացված է տեղական և արտասահմանյան ձեռնարկությունների բիզնես, մարքեթինգային, ֆինանսական և այլ խորհրդատվության տրամադրման և վերապատրաստման ոլորտում: Ծառայությունների շարքը ներառում է որակական և քանակական հետազոտություններ, ազդեցության գնահատման ուսումնասիրություն, շուկայի հետազոտություն և ծրագրային ռազմավարության մշակում, բիզնես և ռազմավարական պլանավորում, դասընթացների կազմակերպում, մակրոտնտեսական ուսումնասիրություններ (օր. արժեքային շղթա և ենթաճյուղեր), զարգացման ծրագրերի մշակում և իրականացում, կառավարման խորհրդատվություն: Ընկերությունը գործում է, ինչպես առանձին, այնպես էլ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ՝ երաշխավորելով հաճախորդի պահանջներին համապատասխան առավելագույն ճկուն և արդյունավետ ծառայություններ: Հիմնադրումից ի վեր մեր կազմակերպությունը հաջող կերպով համագործակցել է մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն USAID, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն (SDC), Տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվության կենտրոն (AEPLAC), Հազարամյակի մարտահրավերներ (MCC/MCA), Ասիական զարգացման բանկ (PADECO/ADB), Բիզնես խորհրդատվական ծառայություն (BAS/EBRD), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ), Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (SME DNC), ՀՀ տարբեր նախարարություններ , Միգրացիայի պետական կոմիտե և ավելի քան 100 մեծ, միջին և փոքր տեղական ձեռնարկություններ: Մեր կազմակերպության առավելությունը և ուժեղ կողմը վերը նշված ծառայությունների մատուցման երկարամյա փորձն է ինչպես հիմնական անձնակազմի, այնպես էլ փորձագետների խմբի կարճաժամկետ ներգրավման, Երևանում և նրանից դուրս գործող կազմակերպությունների և միությունների հետ հաջող համագործակցության միջոցով: «3 ԱՐ Ստրատեգիա» բիզնես խորհրդատվական ընկերությունը հաջողությամբ իրականացրել է մեծ թվով ծրագրեր, ներառյալ արժեքային շղթաների ուսումնասիրություններ, շուկայի հետազոտություններ, սպառողների նախասիրությունների ուսումնասիրություններ, հարցումներ, կառավարման խորհրդատվություն և այլն: Ստորև ներկայացված են որոշ նախագծեր, որոնք հաջողությամբ իրականացվել են «3 ԱՐ Ստրատեգիա» - ի կողմից վերջին տարիների ընթացքում:

Ծառայություններ

Բիզնես դասընթացներ

87549126_147932026678403_4703724289952579584_o (6) (6)

Ավելի քան 55 սթարթափեր

Բիզնես և ներդրումային ծրագրեր

87549126_147932026678403_4703724289952579584_o (6) (3)

Ավելի քան 110 ՓՄՁ և խոշոր ընկերություններ

Մենեջմենթի խորհրդատվություն

87549126_147932026678403_4703724289952579584_o (6) (5)

Ավելի քան 45 հաջողված համագործակցություն

Արժեշղթաների վերլուծություն

Slide2

Ավելի քան 15 ներառված ոլորտներ 

Շուկայի հետազոտություն

87549126_147932026678403_4703724289952579584_o (6) (7)

Ավելի քան 35 իրականացված նախագծեր

Նախագծեր

Սյունիքում ֆերմերների եկամուտների ավելացման ներուժ ունեցող արժեքային շղթաների ուսումնասիրություն

Պատվիրատուն՝ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել գյուղական համայնքների ընտանիքների պարենային անվտանգությունը և կենսամակարդակը՝ նպաստելով թիրախային բնակավայրերում գյուղատնտեսության զարգացմանը ...
Կարդալ ավելին

«Բիզնես քոուչինգ՝ ծրագրի թիրախային խմբերի համար բիզնես մոդելի և ռազմավարության մշակելու միջոցով»

Պատվիրատուն՝ Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման Շիրակի մարզում (LEAD4Shirak)» ծրագրի շրջանակներում Առաջադրանքի նպատակն է տրամադրել բիզնես խորհրդատվական ...
Կարդալ ավելին

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական բերքի/արտադրանքի համախառն շահույթի ուսումնասիրություն»

Պատվիրատուն՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիր  Ծրագրի նպատակն էր փորձարկել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանական ...
Կարդալ ավելին

«Կանանց տնտեսական հզորացում Գեղարքունիքի և Շիրակի մարզերում» ծրագիր

«Կանանց տնտեսական հզորացում Գեղարքունիքի և Շիրակի մարզերում» ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ Հայատանի կողմից՝ «Կանաչ Արահետ» ՀԿ-ի և «Երեք Ար ստրատեգիա» ՍՊԸ ...
Կարդալ ավելին

Գործընկերներ

2. EBRD
111
4. Aeplac
5. Republic challenge
6. ADB
7. padeco
8. IRD
9. green lane
10 freda
11 elola
777
13 nayiri
222
123123
654654
4654
18 sunfood
19 atlas
3333
shen