NEWSARM

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Սույն թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է անցումը պարտադիր սպանդանոցային մորթի։

Այս կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։

Դասընթացը նպատակ է հետապնդում՝ հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող, սպանդանոցներին ապահովել վերապատրաստված մասնագետներով։

Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրականացման ուղղությամբ։

Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։Բոլոր անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վկայական, կարող են մասնակցության պայմաններին և գրանցման կարգին ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով՝ anau.am։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *