NEWSARM

«Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները Հայաստանում»

Դեկտեմբերի 20-ին Երևանում կայացավ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրերի աջակցությամբ անցկացրել է «Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները Հայաստանում» խորհրդաժողովը, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» և «Անասնապահության զարգացում Հայաստան հարավ-հյուսիս» Ծրագրերը իրականացվում են «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության և Ավստրիայի Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառման նպատակն էր՝ մսի շուկայի մասնակիցներին տեղեկացնել սպանդանոցային մորթի կարևորության, ինչպես նաև ՀՀ-ում բակային մորթից սպանդանոցային մորթի անցման ուղիների և ՀՀ ԿԵ ՍԱՏՄ կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ: Տեսչական մարմնի կողմից ևս մեկ անգամ ներկայացվել է սպանդանոցային մորթի անցնելու կարևորությունը, բակային մորթից սպանդանոցայինի անցման ուղիները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է խիստ վերահսկողության մասին՝ վստահեցնելով, որ անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ չունեցող միսն ու մսամթերքը վաճառքից կհանվեն։

Միջոցառման ընթացքում խոսվել է նաև սպանդանոցային մորթի անցման գործընթացում ՍԱՏՄ-ՌԶԳ սերտ համագործակցության, համատեղ իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների մասին: «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կազմակերպած սեմինարների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներին ու սպանդանոցների ներկայացուցիչներին է փոխանցվել սպանդանոցների գործունեության ու վերահսկողության միջազգային փորձը, կենդանիների փոխադրման ու սպանդից առաջ պահելու կանոնները, միսն ու ենթամթերքը իրացման վայր հասցնելու ընթացակարգը, ինչպես նաև պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու սկսված գործընթացը սահուն ու անցնցում անցկացնելու համար անհրաժեշտ հմտությունները:

Խորհրդաժողովից հետո տեղի է ունեցել «ՀՀ ԿԵ ՍԱՏՄ կողմից վերահսկման հիմունքներ սպանդանոցային ծառայություն մատուցող ընկերություններում» «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից ֆինանսավորված դասընթացին մասնակցած ՀՀ ԿԵ ՍԱՏՄ տեսուչներին մասնակցության հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *