NEWSARM

Ջերմուկում կազմակերպվեց հարկային օրենսդրության և մաքսային ձևակեր- պումների վերաբերյալ դասընթաց

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն ՀԿ-ի նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 8-9-ը և 14-15-ը Ջերմուկում, Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» և Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի շրջանակներում անցկացվեց դասընթաց, որի նպատակն էր բարելավել Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործունեություն ծավալող կաթ վերամշակող ընկերությունների աշխատակիցների գիտելիքները՝ հարկային օրենսդրության և մաքսային ձևակերպումների վերաբերյալ: Ինչպես նաև Ծրագրի շրջանակներում խորհրդատվություն տրամադրել դասընթացի մասնակիցներին հարկային և մաքսային ձևակերպումների ընթացքում ծագած խնդիրների լուծման ուղղությամբ: Դասընթացն անցկացրեց #BusinessDevelopmentGroup ընկերության առաջատար մասնագետ Էդգար Վահրադյանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *