NEWSARM

ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների երրորդ հանդիպում

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպել է ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների քննարկումների հարթակի երրորդ հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչներ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), «Սեյվ դը Չիլդրեն Հայաստան», «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը, «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» Կրթական հիմնադրամը, Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO):

Հանդիպման ընթացքում վերը նշված կազմակերպությունների կողմից կատարվեց ՄԿՈՒ ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերի ներկայացում և փորձի փոխանակում: Ներկայացվեցին ծրագրերի նպատակները, հիմնական ձեռք բերումները և հետագա անելիքները: Մասնակիցները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի և ակտիվ քննարկումների: Հանդիպումը հանդես եկավ որպես ՄԿՈՒ ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման հարթակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *