NEWSARM

Մեկնարկել են արոտավայրերի արդյունավետ կառավարման և գենդերային իրազեկման դասընթացներ

Սույն թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի ծրագրային թիմը Գեղարքունիքի մարզում նախաձեռնել է արոտավայրերի արդյունավետ կառավարման և գենդերային իրազեկման դասընթացներ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս»  ծրագրի շրջանակներում:

Դասընթացները կազմակերպվել են Գեղարքունիքի մարզի Շողակաթ և Ճամբարակ համայնքներում: Դասընթացին մասնակցել են 71 ֆերմերներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, կարևորելով կանանց տնտեսական հզորացումը, հատուկ ուշադրություն է դարձնում գյուղի կանանց կարիքներին և ապահովում է նրանց հավասար մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին և աջակցում է, որպեսզի նրանք հավասարապես օգտվեն կառուցված կամ բարելավված ենթակառուցվածքներից ու հիմնական ծառայություններից:

Դասընթացները կազմակերպվել են «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն՝  Ավստրիական  Զարգացման և Համագործակցության ծրագրային  միավոր՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության  և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության  ֆինանսական աջակցությամբ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *