NEWSARM

«ՀՀ-ում կաթից արտադրված մթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերհանում» թեմայով քննարկում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը,  «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ հետ համատեղ, արձագանքելով ՀՀ-ում գործող բազմաթիվ կաթ վերամշակողների կողմից բարձրաձայնվող հրատապ խնդիրներին, 2019թ. փետրվարի 21-ին Երևանում կազմակերպել և անցկացրել են հանդիպում-քննարկում՝ «ՀՀ-ում կաթից արտադրված մթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերհանում» թեմայով:Միջոցառմանը ներկա էին շուրջ 60 կաթ վերամշակողներ Հայաստանի տարբեր մարզերից, Պետական Եկամուտների Կոմիտեի, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԱԺ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող մի քանի ՀԿ-ներ: Քննարկման հիմնական թեմաները հետևյալն էին.

 ՀՀ-ում պանրի և կաթնամթերքի մակնշման, պիտակավորման և փաթեթավորման հանդեպ առկա պահանջները, դրանց կիրառումը, առկա բացերը և ազդեցությունը կաթից արտադրված տեղական արտադրանքի մրցունակության վրա:

  • ՀՀ-ում պանրի և կաթնամթերքի ոլորտում հարկային քաղաքականությունը (մասնավորապես ԱԱՀ-ի և դրոշմանիշների հետ կապված) և վարչարարությունը, առկա բացերը և ազդեցությունը կաթից արտադրված տեղական արտադրանքի մրցունակության վրա:
  •  Աշխատանքային հանդիպման արդյունքում համատեղ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ Կառավարությանը՝ համաձայն ընթացակարգերի:

Նախաձեռնությունը  կազմակերպվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» Ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն՝  Ավստրիական  Զարգացման և Համագործակցության ծրագրային  միավոր՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության  և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *