NEWSARM

«Հայաստանում անասնաբուժության զարգացման հետքերով» համաժողով

Սույն թվականի նոյեմբերի 26-27 ք.Դիլիջանում տեղի ունեցավ երկօրյա համաժողով, որի նպատակն էր անասնաբուժության ոլորտում առկա խնդիրների լուծման տարբերակների վերհանում-քննարկումը, մասնագիտական փորձի փոխանակումը, ինչպես նաև նոր կապերի հաստատումը:

Այս համաժողովը հնարավորություն ստեղծեց անասնաբուժական ոլորտում պետական և մասնավոր մակարդակներով կատարված աշխատանքների և սպասվելիք գործընթացների ներկայացման, քննարկման, կենդանիների մի շարք հիվանդությունների բուժման մեթոդները, անասնաբուժական ոլորտի մատակարար ընկերությունների և անասնաբույժների միջև փոխհամագործակցության ու նոր կապերի ստեղծման համար:

Համաժողովը իրականացրեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ու Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից համաֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրերի շրջանակներում:

Վերոնշյալ ծրագրերի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման ու հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ ԿԵ սննդի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ), ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ից, ոլորտային մատակարար ընկերություններից, ինչպես նաև ծրագրերի շահառու անասնաբույժներ:

 

http://snund.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *