HomePageARM, NEWSARM

Կազմակերպվեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց կաթի և կաթնամթերքի որակի հսկման սարքավորումների օգտագործման վերաբերյալ

2020թ. դեկտեմբերի 23-24-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի և Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ընդհանուր թվով 13 դասախոսի համար:

Նշված ծրագիրն իրականացվում է Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Մասնակիցները դասընթացին միացել են ինչպես առցանց, այնպես էլ անցանց ֆորմատով՝ հաշվի առնելով հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

Դասընթացի նպատակն էր խորացնել և ամրապնդել «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»  մասնագիտությունը դասավանդող դասախոսների գիտելիքներն իրենց կողմից նախապես առաջարկված թեմաների շուրջ՝ նպաստելով մասնակիցների շրջանում ոլորտում նոր բացահայտումների վերաբերյալ գիտելքիների և լաբորատոր հմտությունների ձեռքբերմանը:

Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել  կաթի և կաթնամթերքի որակի հսկման սարքավորումներին (Կլեվեր, Ցենտրիֆուգա, PH-մետր, մանրադիտակ) և կաթի և կաթնամթերքի խոնավության որոշման արագացված մեթոդներին: Դասընթացն իրականացվել է ինտերակտիվ կերպով՝ հագեցած ընթացիկ հարց ու պատասխաններով, ակտիվ քննարկումներով և գործնական առաջադրանքերի ցուցադրմամբ ու կատարմամբ:

Դասընթացի ընթացքում պահպանվել են COVID-19 համավարակով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները: