NEWSARM

Լրացուցիչ աջակցություն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին` «Կորոնավիրուս» վարակի դեմ պայքարի համար

ՀՀ-ում նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը  հաշվի առնելով` «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր աջակցությունը երկարաժամկետ գործընկեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչականմարմնին՝ վարակի տարածումը կանխարգելելու գործում:

Կարևորելով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումներում գործընկեր կառույցի լուրջ դերակատարությունը «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ, ի լրումն սույն թվականի մարտի 27-ին Տեսչական մարմնին տրամադրած պաշտպանիչ պարագաներին, 2010 թվ. ապրիլի 14-ին տրամադրեց հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *