NEWSARM

Իրազեկման արշավ՝ ուղղված կենդանիների արհեստական սերմնավորման ծառայության դերի բարձրացմանը

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման ծառայության դերի բարձրացումը ֆերմերների շրջանակներում» խորագրով համաժողով: Համաժողովը կազմակերպվել էր «Արհեստական սերմնավորման խթանում» իրազեկման արշավի շրջանակներում, որը նպատակ ունի նպաստել խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման ծառայության տարածմանը; բարձրացնել դրա դերն ու նշանակությունը գյուղացիական տնտեսությունների շրջանում:

Միջոցառումը հագեցած էր խնդրի լուծման բազմաթիվ տարբերակների քննարկումներով: Կազմակերպվել էր կենդանիների արհեստական սերմնավորման վերաբերյալ իրազեկում և ֆոտոմրցույթ:

Միջոցառումն ամփոփվեց կենդանիների արհեստական սերմնավորումից ծնված հորթերի ֆոտոմրցույթի արդյունքների ներկայացմամբ: Ժյուրիի երեք անդամների ընտրությամբ հաղթող ճանաչվեցին Վայոց ձորի և Սյունիքի մարզերից երկու ֆերմերներ: Մրցույթին մասնակցած 43 ֆերմերներին հանձնվեցին շնորհակալագրեր, իսկ հաղթողներին նաև մրցանակներ: Միջոցառումը հետաքրքրություն առաջացրեց նաև վերոնշյալ ծառայությունից չօգտվող ֆերմերների մոտ:

Համաժողովին մասնակցեցին շուրջ 70 ներկայացուցիչներ Սյունիքի և Վայոց ձորի մարզերից՝ կին և տղամարդ ֆերմերներ, արհեստական սերմնավորում իրականացնող տեխնիկներ, անասնաբույժներ, ինչպես նաև ներկայացուցիչներ պետական ատյաններից

Նախատեսվում է, որ մանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

Սույն միջոցառումը կազմակերպվել էր «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն՝ Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագիրը նպատակ ունի նպաստել անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *