NEWSARM

Դասախոսների վերապատրաստման դասընթաց «խորհրդատվական ծառայությունների մատուցում» թեմայով

2019թ. փետրվարի 26-28 Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ դասախոսների վերապատրաստման դասընթաց խորհրդատվական ծառայությունների մատուցում թեմայով: Դասընթացը կազմակերպվել էր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում և իրականցվեց Ռազմավարական Զարգացման Գործակալություն ՀԿ-ի կողմից Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ: Դասընթացին մասնակցեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի 6 դասախոսներ:

Դասընթացի հիմնական նպատակն էր զարգացնել համապատասխան կարողություններ կարճաժամկետ խորհրդատվական դասընթացներ մշակելու համար և ծանոթացնել դասախոսներին մեծահասակների կրթությունն իրականացնելու համար անհրաժեշտ մեթոդներին և մոտեցումներին:

Դասընթացի ընթացքում դասախոսները ծանոթացան տարբեր խորհրդատվական մեթոդներին և խորհրդատուի համար անհրաժեշտ հիմնական գործոններին: Խմբային աշխատանքների և քննարկումների միջոցով դասախոսները ծանոթացան նաև արդյունավետ հաղորդակցման մեթոդներին և ինչպես կիրառել դրանք անհատական և խմբային խորհրդատվության մեջ մեծահասակների հետ կրթության ընթացքում:

Դասախոսները ծանոթացան նաև մեծահասակների հետ աշխատելու հիմնական սկզբունքներին: Դերախաղերի միջոցով մասնակիցները կարողացան մշակել տարբեր խորհրդատվական դեպքեր և կարողացան կիրառել մատուցված մեթոդները և գործիքները:

Դասընթացքի արդյունքում մասնակիցները զարգացրեցին խորհրդատվական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հիմնական հմտությունները և գիտելիքները որոնք կօգտագործեն մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար կարճաժամկետ դասընթացներ մշակելու և իրականացնելու համար:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *