NEWSARM

«Գենդերային ուղղորդում, գենդերային հավասարություն և կանանց տնտեսական զորացում» թեմաներով դասընթաց

2020 թ. մայիսի 4-5-ին «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի դասախոսների համար կազմակերպվեց երկօրյա դասընթաց «Գենդերային ուղղորդում, գենդերային հավասարություն, կանանց տնտեսական զորացում» թեմաներով: Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից՝ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ, HEKS/EPER շվեյցարական կազմակերպության աջակցությամբ:

COVID-19-ի հետագա տարածումը կանխելու նպատակով պաշտոնապես հայտարարված կարանտինային իրավիճակից ելնելով` դասընթացն անցկացվեց Zoom տեսահաղորդակցության հարթակի միջոցով:

Գենդերային հավասարության դասընթացը նպատակաուղղված էր մասնակիցներին առավել տեղեկացված դարձնել աշխատանքային ոլորտում գենդերային ազատությունների մասով և աջակցելու նրանց՝ բացահայտելու գենդերային հավասարության հիմնախնդրի համալիր մոտեցման (մեյնսթրիմինգ) գործիքները:

Դասընթացի առաջին օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան թեմային և հարակից հասկացություններին, ներկայացվեց ծրագրերի գենդերային ուղղորդման նպատակը և Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականության ձևերի դեմ պայքարի կոմիտեի (CEDAW) պահանջները, ինչն ուղեկցվեց խաղերով: Դասընթացի երկրորդ օրը հիմնականում ուղղորդված էր կանանց ինքնորոշման և ինքնազարգացման անհրաժեշտության ներկայացմանը՝ գործնական վարժությունների զուգորդմամբ:

Դասընթացն ամփոփվեց` շեշտադրելով կանանց հզորացման առավելությունները և հասարակության մեջ նրանց դերի բարձրացումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *