NEWSARM

Արոտների մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման կարգերի կիրառման թեմատիկ դասընթացներ

Սույն թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի յոթ համայնքների տեղական ինքնակառավարման (ՏԻ) մարմինների և արոտօգտագործող համայնքային տնտեսվարողների համար կազմակերպվել են դասընթացներ արոտների համապարփակ կառավարման թեմաներով: Կազմակերպված դասընթացների հիմնական նպատակն է, ՏԻ մարմինների, համայնքային մասնագետների և արոտօգտագործողների կարողությունների բարելավումն ու զարգացումը բնական կերային հանդակների`արոտների մշտադիտարկման կազմակերպման, համայնքային գյուղական բնակավայրերի մակարդակներում արոտների կայուն կառավարման պլանների մշակման, հերթափոխ արոտաբաժնային կարգով արոտօգտագործման նախագծերի` արոտաշրջանառությունների և սեզոնային արոտօգտագործման օրացուցային գրաֆիկների մշակման, ինչպես նաև արդյունավետ արոտօգտագործումներ իրականացնելու գործառույթներում:

Կազմակերպված դասընթացների համար, որպես մեթոդական ուղեցույցներ գործածվել են «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության» (ԳՄՀԸ)-ի կողմից մշակված «Արոտների մշտադիտարկման ձեռնարկ, Հայաստան»-ը, «Բնական կերային հանդակների կայուն կառավարման պլանների կազմման ուղեցույց»-ը, ինչպես նաև «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի մասնագիտական խմբի կողմից մշակված «Բնական կերային հանդակների արդյունավետ կառավարում»  և «Արոտամարգագետնային և դաշտավարական կերարտադրության վարում, շրջակա միջավայրի պահպանություն» ուսուցողական ձեռնարկները:

Դասընթացները կազմակերպվել են «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող ու Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության  կողմից ֆինանսավորվող՝«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում:                                                                    

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *