HomePageARM, NEWSARM

Անցկացվեց սոցիալական մեդիա մարքեթինգի դասընթաց վերամշակողների համար

«Անասնապահության զարգացում Հայաստանում` hարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 11-ին, ք. Դիլիջանում անցկացվեց սոցիալական մեդիա մարքեթինգի դասընթաց ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի թվով 21 վերամշակողների համար: Դասընթացի հիմնական նպատակն էր տալ մասնակիցներին հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ սոցիալական մեդիա մարքեթինգի վերաբերյալ։

Դասընթացի, գործնական աշխատանքների և քննարկումների ընթացքում մասնակիցները ստացան գիտելիքներ և հմտություններ իրենց արտադրանքի առաջմղումը սոցիալական հարթակներում կազմակերպելու համար՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ քայլերն ու գործիքները: Ծրագրի շահառու վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները դասընթացի շրջանակներում ստացան նաև անհատական խորհրդատվություն, որը կոգնի նրանց ճիշտ գնահատել իրենց հաճախորդների կարիքներն ու հիմք կդնի եկամտաբեր ձեռներեցության: