Marz Projects

«Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն

Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրն առաջարկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Սերս, Կարմրաշեն, Արտավան, Արին, Ելփին, Խաչիկ, Վերնաշեն, Գնիշիկ, Թասիկ, Աշոտավան, Քարաշեն, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ և Բարձրավան թիրախային համայնքների կին ֆերմերներին մասնակցել «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրին, որի նպատակն է նպաստել անասնապահության ոլորտում ֆերմերների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը և առաջարկել ֆերմերային տնտեսության համար անասնապահության վարման այնպիսի արդի լուծումներ, որոնց կիրառումը կնպաստի կենդանիների մթերատվության բարձրացմանը՝որակյալ կերային մշակաբույսերի արտադրության շնորհիվ: Ծրագրի ընթացքում ֆերմերները կստանան անհատական խորհրդատվություն անասնապահության ոլորտում արդյունավետ տարբերակով կերային կուլտուրաների մշակության վերաբերյալ՝ մասնավորապես գարու մաքուր մշակությունը կամ գարու մշակությունը այլ կերային մշակաբույսի ենթացանքով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներբեռնելով հայտարարությունը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *